Նոր Սահմանադրությունը պահանջում է հետազոտել բիզնեսում մենիշխանությունը, սակայն մինչեւ հիմա դա չի արվել։ Այս մասին նա մարտի 16-ին՝ խորհրդարանում Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի 2016թ. աշխատանքային պլանի քննարկման ժամանակ, ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը, որն արդեն ընդունվել է, նշում է, որ շուկայում մենիշխանությունն ու գերակա դիրքը պետք է կարգավորվի օրենքով։ «Այն ժամանակ ես հարցրի. նշանակում է, որ պետք է ընդունվի նոր հակամենաշնորհային օրեսնդրությու՞ն։ Ինձ ասացին, այո, արդեն պատրաստ է։ Իսկ ու՞ ր է այն։ Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ է պետք անել։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ձեռնարկություններ ստուգել, տեսնել, թե ով է մենիշխան, ով է գերիշխում եւ որոծել, թե ինչ հարկ գանձել։ Ու՞ր է այդ ամենը»,- հարցադրում է Բագրատյանը։