Հարավկորեական Յոննան համալսարանը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին շնորհել է ձյուդոյի դոկտորի պատվավոր դիպլոմ: Համալսարանի տնօրենների խորհդի նախագահ Հակ Լին դիպլոմը հանձնելիս պարզաբանել է, որ դիպլոմին տրված է գրանցման առաջին համարը:
Պուտինը շնորհակալական խոսքում նշել է, որ ձյուդոյի հոգեւոր արմատները շատ խորն են եւ դրանք միավորում են մարդկանց: Պուտինը նաեւ նվեր է ստացել ձյուդոյի կորեացի օլիմպիական չեմպիոնների ինքնագրերով կիմոնո: Յոննանի համալսարանի ռեկտորը Պուտինին հրավիրել է Հարավային Կորեա, նաեւ խնդրել Ռուսաստանին` աջակցել Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնող հարավկորեական Պչենչհան քաղաքի թեկնածությանը: 2007-ին Գվատեմալայում հենց այս քաղաքը պարտվեց Սոչիին: «Մենք գիտենք, թե ինչպես էին կորեացի ներկայացուցիչները պայքարում այդ իրավունքի համար: Հիշում ենք, հասկանում ենք եւ անպայման կաջակցենք»,- Պուտինին մեջբերել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























