Փետրվարի 11-ին ապօրինի զենք կրելու ու քաղաքացու վրա կրակելու կասկածանքով բերման է ենթարկվել Դիլիջանի 27-ամյա բնակիչ Դավիթ Հակոբյանը:
Փետրվարի 11-ին, ժամը 12:40-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ ստորին վերջույթի հրազենային վնասվածք ախտորոշմամաբ իրենց է դիմել Դիլիջանի բնակիչ 27-ամյա Սերգեյ Միքայելյանը:
Ոստիկանները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել ահազանգից մոտ 40 րոպե առաջ: Տուժածը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը կատարվել է իրեն անհայտ վայրում, իր վրա էլ կրակել է անհայտ անձը: Դեպքը կատարվել էր Դիլիջանի Այգեստանի փողոցում, իսկ Սերգեյ Միքայելյանի վարած մեքենայի վրա կրակողն եղել է եւ նրան ոտքից վիրավորողը եղել է նույն փողոցի բնակիչ, նրա տարեկից Դավիթ Հակոբյանը:
Հարուցվել է քրեական գործ, նա կալանավորված է:
Մանրամասները ոստիկանության պատրաստած տեսանյութում











