Վարդան Օսկանյանի` սեփական կուսակցություն բացելու որոշումը կարելի է միայն ողջունել: Այդ մասին մարտի 16-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով NEWS.am-ի հարցին:
«Ես կարող եմ միայն ողջունել ցանկացածին, ով կորոշի նոր կուսակցություն ստեղծել, այդ թվում նաեւ` պարոն Օսկանյանին», - հայտնել է վարչապետը:
Այն հարցին, թե արդյոք իրեն հայտնի է այդ կուսակցության կապերի մասին Ռոբերտ Քոչարյանի հետ, Աբրահամյանը պատասխանել է. «Չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կապի մասին եւ ընդհանուր առմամբ դա չի կարող ինձ հետաքրքրել: Ինձ ուղղակի ուրախացնում է, որ մեր քաղաքական դաշտում եւս մեկ կուսակցություն է հայտնվում եւ ավելի բազմազան կդարձնի քննարկումները 2017-ի խորհրդարանական նոր ընտրությունների նախաշեմին: Որքան շատ կուսակցություններ մասնակցեն այդ ընտրություններին, այնքան ավելի լավ կլինի մեր երկրի եւ ժողովրդի համար: Որովհետեւ ընտրություններն ավելի թափանցիկ կլինեն», - հայտնել է Աբրահամյանը:





























