Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այսօր` սեպտեմբերի 21-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստանի եւ Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ Ուստ Կամենագորսկում կայացած 7-րդ ֆորումում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, նրանք անդրադարձել են երկու երկրների միջեւ բարձր տեխնոլոգիաների, գիտության եւ կրթության, տարանցիկ-տրանսպորտային պոտենցիալ օգտագործման ոլորտներում փոխգործակցության ընդլայնման խնդիրներին:

Նրանք քննարկել են նաեւ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին վերաբերող հարցեր:

Նշենք, որ այդ գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ին: