Երևանի Նոր Նորք վարչական շրջանում այսօր՝ մարտի 16-ին, կրակոցներ են հնչել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:  Նոր Նորքի Գայի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի  հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա զինված քաղաքացին ավազակային հարձակում է գործել:

Նա մի քանի կրակոց է արձակել տարադրամի աշխատակցի ուղղությամբ եւ իր մեքենայով դիմել փախուստի:

Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ տուժողներ չկան,  այս պահին կատարվում են որոնողական աշխատանքներ:

Լուսանկարները՝ shamshyan.com-ի