Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը մարտի 16-ին բացվել է պատգամավորների ծեծկռտուքով: Այս մասին հայտնում է Հանրային ռադիոյի Երկրորդ ալիքը:

Նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիորգի Բարամիձեի առաջին  հայտարարությունից հետո, որում նա անդրադարձել էր ինտիմ բնույթի տեսանյութին, դահլիճի հետին շարքերում վիճաբանություն էր սկսվել իշխող կոալիցիայի պատգամավորներ Օմար Նիշնիանիձեի, Կառլո Կոպալիանիի եւ իշխող «Միասնական ազգային շարժման» պատգամավոր Միխայիլ Մաչավարիանիի միջեւ:

Մի քանի րոպե անց վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի: Կոպալիանին խլել էր բարձրախոսը եւ սկսել էր հարվածել Մաչավարիանիին: Նրանց են մոտեցել գործընկերները եւ բաժանել կռվողներին, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը: