Թեհրանի շուկայում պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 39-ի: Այս մասին հայտարարել է Թեհրանի շտապօգնության ծառայության ղեկավարը:

Ավելի վաղ հաղորդվում էր 12 վիրավորի մասին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, տեղի հրշեջ ծառայության ղեկավար Մորթադ Ասֆահանիի խոսքով, եռահարկ խանութում գազի բալոն է պայթել: Հիվանդանոցներից մեկում տեղեկացրել են, որ առնվազն 6 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է: