Beeline-ը կնվազեցնի կորպորատիվ հեռախոսային ցանցերի սակագները: Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նիստում:

Սակագները կնվազեն նաեւ այն բաժանորդների համար, որոնք օգտվում են E1 թվային հոսքից: Այդ կապը տրամադրվում է 30 եւ ավելի հեռախոսահամմար ունեցող ընկերություններին, այսինքն՝ իրավաբանական անձանց:

Միացման վճարը 152 հազար դրամից կդառնա 70 հազար դրամ (143 դոլար - խմբ.): Կիջեցվի նաեւ րոպեավճարը: Այլ ֆիքսված ցանցեր զանգելու դեպքում սակագինը կկազմի 5 դրամ, բջջային ցանցեր՝ 24 դրամ: Ներցանցային զանգերի առաջին 6 հազար րոպեն անվճար կլինի, այնուհետեւ՝ 4 դրամ/րոպե: