Խանտի Մանսիյսկում մեկնարկած 39-րդ Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի մեկնարկային տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Կոստա Ռիկային:  Այսօր առաջին տախտակը վստահվել էր Վլադիմիր Հակոբյանին, որը  սեւերով ոչ ոքի խաղաց Մաուրիսիո Արիաս Սանտանայի հետ, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնեց Լեոնարդո Վալդեսին, Արման Փաշիկյանը սեւերով միավորը կիսեց Բերնալ Գոնսալեսի հետ եւ Ավետիք Գրիգորյանը սպիտակներով հաղթեց Սեբաստիան Ռուիս Բլայիսին: