Թուրքական Մարմարիս հանգստավայրում ձերբակալվել են Թուրքիայի երկու քաղաքացիներ, որոնք փորձել են բռնաբարել ռուս տուրիստին:

Ինչպես հաղորդում է TourExpi-ն, 10 օրով Մարմարիս հանգստանալու եկած 24-ամյա ռուս աղջիկը վերադառնալիս է եղել դիսկոտեկից, սակայն փողոցում նրան սկսել են հետապնդել 25-ամյա Ասլըն Չոբանն ու 23-ամյա Օսման Օնայը: Նրանք մեքենայով են եղել:

Կանգնեցնելով մեքենան, երիտասարդները դուրս են եկել, բռնություն կիրառելով երիտասարդ աղջկան քարշ տվել դեպի մեքենան, կապել ձեռքերը եւ տարել անտառ: Հենց անտառում էլ հանցագործները փորձել են սեքսուալ բռնություն կիրառել ռուս աղջկա նկատմամբ, սակայն վերջինիս հաջողվել է հարվածել թուրքերից մեկի աճուկին եւ կիսամերկ վիճակում վազել դեպի փողոց: Հենց այստեղ էլ նրան գտել են ոստիկանության աշխատակիցները:

Ձերբակալված թուրքերին մեղադրանք է ներկայացվել «մարդ փախցնելու», «բռնաբարության փորձի» եւ «վնասվածքներ հասցնելու» հոդվածներով: