Չինաստանի Հենան նահանգի Լոյան քաղաքում ապրիլի 5-ից մայիսի 5-ը կընթանա քաջվարդերի 34-րդ փառատոնը։ Այս մասին հայտնել են փառատոնի կազմակերպիչները, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։
Փառատոնի ծրագրում ներառված է լինելու 11 թեմատիկ եւ 27 հատուկ միջոցառում, որոնք վերաբերում են մշակույթին, զբոսաշրջության եւ ցուցահանդեսների անցկացմանը։
Լոյանում քաջվարդեր էին աճեցնում դեռ Սույ դինաստիայի օրոք (581-618 թթ.)։











