Ապրիլի կեսին Թբիլիսիում կկայանա Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարների հանդիպումը։ Այս մասին մարտի 17-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը։ Նրա խոսքով՝ այդ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է այն հարցը, թե ինչպես Հայաստանի տարածքն ավելի գրավիչ դարձնել տարածաշրջանային էներգետիկ նախագծերի համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը, որի ավարտին համագործակցության մասին հուշագիր էր ստորագրվել։