2016 թ. Հայաստանի մարզերի տեխնոլոգիական կենտրոններում 400 IT մասնագետների կնախապատրաստեն: Այս մասին ասվում է Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում տեխնոլոգիական կենտրոնների 2016 թ. աշխատանքային ծրագրում, որը հաստատվել է ՀՀ Կառավարության նիստի ժամանակ մարտի 17-ին:
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ծրագրում են առնվազն 300 մասնագետների նախապատրաստել ու խորհրդատվություն տրամադրել մշակողների առնվազն 20 թիմի համար, իսկ Վանաձորոեւմ էլ առնվազն 100 մասնագետների՝ 10 թիմի համար: Երկու կենտրոնների զարգացման շրջանակում այս եւ այլ միջոցառումների համար 220 մլն դրամ կհատկացվի ( 448 հազար դոլար): Այդ գումարը հատկացվելու է «Համաշխարհային բանկի էլեկտրոնային համայքն ու ինովացիաները մրցունակության համար» ծրագրի միջոցներից:





























