Գիտնականները համակարգ են մշակել, որն ունակ է հայտնաբերել ալկոհոլի ազդեցությամբ Twitter-ում արված գրառումները: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով MIT Technology Review-ն:
Ռոչեսթերի համալսարանի մասնագետների խումբը մեկ տարի շարունակ Նյու Յորքի եւ Մոնրոյի շրջանների հեշթեգերով նշված գրառումներ է հավաքել, այնուհետեւ առանձնացրել նրանք, որոնցում հիշատակվում է ալկոհոլը եւ դրան վերաբերող այլ բառեր, օրինակ՝ գարեջուր, երեկույթ, հարբած:
Այնուհետեւ Amazon's Mechanical Turk ծառայության օգնությամբ ավելի մանրամասն են ուսումնասիրել գրառումները: Ընդհանուր առմամբ, 11 հազար գրառում է առանձնացվել: Որոնման համակարգում ներառվել են նաեւ այնպիսի բառեր, ինչպիսիք եք, օրինակ, բազմոցը, հեռուստացույցը, լոգարանը: Հաշվի է առնվել նաեւ գրառման ժամը եւ բոլոր տվյալները ներբեռնել հենակետային վեկտորների մեքենա:
Արդյունքում համակարգչին հաջողվել է որոշել, թե երբ է մարդը «հարբած» գրառումներ կատարում, ինչպես նաեւ ներկայացնել ալկոհոլ օգտագործելու համար ամենատարածված վայրերը: Ծրագրվում է համակարգչին սովորեցնել նաեւ որոշել «հարբած» գրառման հեղինակի տարիքն ու սեռը:




























