Կանադական բանտից կալանավորների փախուստի տեսագրությունը համացանցում բուռն քննարկումների առիթ է տվել: Տեսանյութում, որը հրապարակել է Sky News-ը, պատկերված է Saint-Jerome բանտից երկու կալանավորի փախուստը:
Ազատության մեջ գտնվող նրանց համախոհները Robinson R44 ուղղաթիռով վայրէջք են կատարել բանտի տանիքին եւ ճոպան նետել ներքեւ, այնուհետեւ ուղեւորվել մոտակա ավտոկայանատեղի, որտեղ փախստականներին արդեն մեքենա է սպասել:
Սակայն կալանավորների ծրագիրն ավարտին չի հասել, քանի որ կանադական ոսստիկաններն ուղղաթիռից իջնելիս ձերբակալել են նրանց:
Ըստ Informing-ի, ընդամենը 6 րոպեում տեղի ունեցած փախուստն իրականացվել է 2013 թվականի մարտին:
Տեղի ունեցածը նկարահանել են ուղղիչ հաստատության տեսահսկման խցիկները, սակայն փախուստից հետո իրավապահները տեսագրությունը «գաղտնի» են որակել եւ փախուստի փաստը թաքցրել հանրությունից: Հիմա որոշել են գաղտնազերծել տեսանյութը եւ տրամադրել լրագրողներին:











