Մոսկվայի գեյ-շարժման առաջնորդը հերթական ակցիան է կազմակերպել, այս անգամ այն նվիրված է եղել քաղաքապետ Յուրի Լուժկովի ծննդյան օրվան, ով, ինչպես հայտնի է, դեմ է համասեռամոլներին:
Նրանք ձեռնաշղթաներով իրենց կապել են Յուրի Դոլգոռուկիի հուշարձանին՝ Մոսկվայի քաղաքապետարանի մոտ: Այդկերպ նրանք շնորհավորել են Մոսկվայի քաղաքապետի ծննդյան օրը: Մի քանի րոպեում ոստիկանները կտրել են ձեռնաշղթաները եւ «ազատել» նրանց: Ներկայումս համասեռամոլները գտնվում են Տվերսկոյ բաժնում:
Համասեռամոլները նեղացել էին Լոժկովից` նրա արտահայտությունների համար: Լուժկովի հրաժարականը պահանջող համասեռամոլների ակցիան ցրել են կին ոստիկանները՝ գերմանական հովվաշների օգնությամբ:




























