Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը մարտի 19-ին մեկնելու է Թուրքիա։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարարը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում հանդիպելու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։

Առավել մանրամասներ դեռ չեն հաղորդվում։