Ամերիկացի դիվանագետները Ռուսաստանում գտնվող իրենց քաղաքացիներին նախազգուշացրել են ահաբեկչական սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնել է դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսը։
Նա նշել է, որ ողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատները պարբերաբար սպառնալիքների մասին տեղեկություններ են տարածում։ Մարտի 18-ին Եվրոպայում, մասնավորապես Մոսկվայում, ահաբեկչական սպառնալիքի մասին տեղեկություն էր ստացվել։
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հրահանգ ստացած դեսպանատները ամերիկացիներին խորհուրդ են տալիս ավելի զգոն լինել, քանի որ Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքը բարձր մակարդակի վրա է մնում։





























