Domino’s Pizza ընկերության ավստրալական մասնաճյուղը ներկայացրել է պիցցա ցրող ռոբոտի, որն ունի 4 անիվ եւ կարող է զարգացնել ժամում 20 կմ արագություն։ Այն ծրագրավորված է միայն մայթերով եւ հեծանվաուղիների վրայով տեղաշարժվելու համար, առանց երթեւեկելի հատված դուրս գալու, հայտնում է BBC-ն։
Ռոբոտը կարող է GPS-ի միջոցով ինքնուրույն գնալ պատվիրատուի տուն։ Պիցցան այդ ընթացքում գտնվում է հատուկ խցի մեջ։
Գնորդը գումարը պետք է վճարի ռոբոտի դրամարկղում եւ գրի ծածկագիրը, որը նա ստանում է պատվեր կատարելիս։ Դրանից հետո միայն ռոբոտը բացում է բեռնախցիկը եւ թույլ է տալիս վերցնել պատվերը։



























