Հայաստանում իրանցի զբոսաշրջիկները 4-5 օրից ավելի չեն մնում, քանի որ նրանց զբաղեցնելու ծրագիր չի մշակվում: Այս մասին այսօր` մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տաթեւ» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը` նշելով, որ իրանցի զբոսաշրջիկները Հայաստանում երկար են մնում միայն Նովրուզի օրերին:
«Հայաստանում ծրագրեր չկան նրանց զբաղեցնելու համար, եթե լինեն տարբեր ծրագրեր, որով կկարողանանք զբոսաշրջիկներին զբաղեցնել, ապա կկարողանանք նրանց ավելի երկար պահել: Մեր կառավարությունն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը պետք է մտածեն եւ նրանց համար հետաքրքրություններ ստեղծեն, տուրիզմի վարչությունը շատ գործ ունի անելու այս հարցում»,-ասաց նա:





























