ՀՀ ԱԻՆ-ը նախազգուշացնում է, որ մարտի 19-ի գիշերը Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի հովտային գոտիներում եւ Արարատյան դաշտում, որտեղ ծաղկել են պտղատու այգիները, ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ -2-5 աստիճան, գետնի մակերեւութին՝ -3-6 աստիճան:

Մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-20-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի -2-4, իսկ վաղը ցերերկը՝ +10+12 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը`  -8-13, ցերեկը` -2+2,

Կոտայքում՝ գիշերը`  -8-13, ցերեկը` -2+2,

Գեղարքունիքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -2+2,

Լոռիում՝ գիշերը` -6-11, ցերեկը` +3+7,

Տավուշում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +7+12,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -2+2,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -2-5, ցերեկը` +6+9,

Արարատում՝ գիշերը` -2-5, ցերեկը`  +10+13,

Արմավիրում՝ գիշերը` -2-5, ցերեկը`  +10+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը`  -8-13, ցերեկը` -2+2,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -2-5, ցերեկը`  +10+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը`  -2+2, ցերեկը` +8+13,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -4-7,  ցերեկը` +2+7,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը`  -2+2, ցերեկը` +6+9։