Սանկտ-Պետերբուրգի հոգեբուժական հիվանդանոցից փախուստի դիմած, մարտեր առանց կանոնների գերծանր քաշային չեմպիոն Վյաչեսլավ Դացիկին հայտնաբերել են Նորվեգիայում:

Դացիկը, ով հայտնի է «Կարմրահեր Տարզան» անունով, քաղաքական ապաստան է խնդրել երկրի իշխանություններից սեպտեմբերի 21-ին: Այժմ նա բուժզննում եւ հարցազրույց է անցնում ներգաղթի գերատեսչությունում:

Մարզիկը լքել էր բուժհաստատությունը Սանկտ-Պետերբուրգում օգոստոսի 21-ին՝ ձեռքերով կտրելով մետաղական ցանցը: Այնուհետեւ նա թալանել էր բջջային կապի սրահն ու հետախուզման մեջ էր Ռուսաստանում եւ Ուկրաինայում: