Հզոր պայթյուն է որոտացել սեպտեմբերի 22-ի գիշերը Թբիլիսիի գերեզմանատանը, որը գտնվում է ԱՄՆ դեսպանատան մոտ:
Պայթյունի արդյունքում ոչ ոք չի տուժել, միայն վնասվել է գերեզմանատանը գտնվող շինությունը, Trend գործակալությանը հայտնել են ոստիկանությունից:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քրեագետները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են կասկածելի սարք, որը տեղում վնասազերծվել է:
Ոստիկանության տվյալներով, պայթեցվել է ինքնաշեն սարք: Միջադեպի հանգամանքները պարզվում են:




























