Ֆինն մշակողները Whatismymovie.com անվանումով որոնողական կայք են ստեղծել, որը կօգնի հիշել ֆիլմի մոռացված վերնագիրը:
Որոնման համակարգի հիմքում դրված Valossa համակարգը տեսահոսքը վերլուծում է իրական ժամանակով՝ տեսաբովանդակությունից առանձնացնելով ավելի քան հազար հասկացություններ (վայրեր, օբյեկտներ եւ այլն): Արդյունքում տեսարանները նկարագրող ավտոմատացված տվյալներ է ստեղծում:
Փորձարկման ընթացքում պարզվել է, որ կայքը բավական լավ է հաղթահարում առաջադրված խնդիրը:
Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, մշակողները պնդում են, որ սա համացանցի պատմության մեջ առաջին ռեսուրսն է, որը թույլ է տալիս ֆիլմեր փնտրել բավական պարզ նկարագրությամբ:





























