ԱՄՆ-ում առաջին փորձարկումն է անցել Լուսնի կամ Մարսի վրա վայրէջքի համար նախատեսված հարթակներ կառուցելու նպատակով ստեղծված ռոբոտի նախատիպը: Helelani ռոբոտը մաքրել է 9.3 ք.մ. տարածքը, այնուհետեւ 100 աղյուս շարել: Ռոբոտի աշխատանքը կառավարել են Ֆլորիդայի Քենեդու անվան Տիեզերական թռիչքների կենտրոնից:
Լուսնի կամ Մարսի վրա աշխատանքի պատկերը ստանալու համար ռոբոտին ուղարկվող ազդակներն արհեստականորեն ուշացումով են տեղ հասել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Space.com-ը:
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել Լուսնի եւ Մարսի վրա ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունը՝ օգտագործելով դրանց վրա գոյություն ունեցող նյութերը:





























