Վատիկանի Սուրբ Աթոռը հաստատել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստվում է 2016 թվականին Հայաստան այցելել:

Ըստ Reuters-ի, Վատիկանի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, ամենայն հավանականությամբ, Հայաստան կժամանի հունիսի վերջին եւ այստեղ մի քանի օր կանցկացնի:

Վատիկանի ռադիոյի հաղորդմամբ, Սուրբ Աթոռի տպագրության ծառայության ղեկավար հայր Ֆեդերիկո Լոմբարդին տեղեկացրել է, որ Վատիկանը դեռեւս վերջնականապես չի ուսումնասիրել կազմակերպիչների կողմից առաջարկվող վայրերի ցանկը, եւ Պապը չի հաստատել այցի վերջնական ծրագիրը: