Սեպտեմբերի 20-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Զ. Անդրանիկի 1 հասցեին հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 20.53-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 15 ՍՍ 620 եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 26 ՏՍ 952 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վարորդներ` 41-ամյա Ա. Հայրապետյանը եւ 22-ամյա Ա. Պողոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տուժածները փրկարարների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից եւ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել Մարտունու հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է բավարար: