Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը մարտի 20-ին սգո օր է հայտարարել FlyDubai ավիաընկերության Boeing օդանավի վթարի կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Օդանավի վթարի կապակցությամբ վաղը Ռոստովի շրջանում կհայտարարվի սգո օր»,- հայտնել է Գոլուբեւը:

FlyDubai ավիաընկերության Boeing–ը վթարի էր ենթարկվել Դոնի Ռոստովում մարտի 19-ի վաղ առավոտյան: Վթարի հետեւանքով զոհվել են օդանավի 55 ուղեւորները ու անձնակազմի վեց անդամները: Օդանավի վթարի փաստով քրեական գործ է հարուցվել: