Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության առաջին դիվիզիոնի խաղը՝ գուսարական «Շահդաղի» ու «Ագսու» թիմի միջեւ, ավարտվել է զանգվածային անկարգություններով: 1:1 հաշվով ավարտվող խաղի վերջում «Ագսուին» նշանակվել են 11 մետրանոցներ, որոնք իրականացվել են:
Ինչպես հայտնում է haqqin.az–ը , դատավորը սակայն համարել է, որ եղել է կանոնների խախտում ու խնդրել է կրկնել 11 մետրանոց հարվածը: «Շահդաղի» ֆուտբոլիստի երկրորդ փորձը անհաջող էր: Այդ ամենն ուղեկցվում էր մշտական բղավոցներով ու տրիբունաներից հնչող վիրավորանքներով հյուրերի թիմի հասցեին: Չկայացած 11 մետրանոցից հետո «Ագսուի» ֆուտբոլիստները «Գուսարի» երկրպագուներին անպարկեշտ ժեստեր էին ցույց տալիս: Դա կատաղեցրել էր ֆանատներին, որոնք ամբոխով դուրս են եկել դաշտ՝ հյուրերին պատժելու համար:«Ագսուի» ֆուտբոլիստները ստիպված են եղել փրկվել փախուստով: Ոստիկանությանը դժվարությամբ է հաջողվել կանխել զանգվածային անկարգությունները:











