Ռուսաստանի քննչական կոմիտեն դիտարկում է Դոնի Ռոստովում օդանավի վթարի երեք վարկած: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:
«Մշակվում են կատարվածի տարբեր վարկածներ՝ օդանավի անձնակազմի սխալ գործողությունները , օդանավի տեխնիկական անսարքությունը, եղանակային բարդ պայմանները ու այլ գործոններ: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է»,- հայտնել է Մարկինը:
«Բոյինգ 737-800» օդանավը, որը Դուբայից Դոնի Ռոստով էր թռչում, վթարի է ենթարկվել Դոնի Ռոստովի օդանավակայանում մարտի 19-ին, մոսկովյան ժամանակով 3:40-ին: ԱԻՆ տվյալներով, վթարից հետեւանքով զոհվել են 55 ուղեւորները ու անձնակազմի 7 անդամները:





























