Ստամբուլի Բեյօղլուի շրջանում մարտի 19-ի առավոտյան պայթյուն է որոտացել, որի հետեւանքով կա 2 զոհ։

Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Իսթիքլալ պողոտային կից Բալոյի փողոցում։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներ։

Նշվում է, որ պայթյունի հետեւանքով կա 2 զոհ եւ 7 վիրավոր։

Որոշ տեղեկություններով պայթյունը կազմակերպվել է մահապարտի կողմից։