Առաջիկա 10-15 տարում աշխարհում համակարգիչների նոր տեսակներ կհայտնվեն: Այս մասին մարտի 19-ին China Development Forum 2016 համաժողովի շրջանակներում ասել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հիմա կան սեղանի համակարգիչներ, նոթբուքեր, սմարթֆոններ: Սակայն յուրաքանչյուր 15 տարի նոր հաշվիչ պլատֆորմ է ի հայտ գալիս»,- պարզաբանել է Ցուկերբերգը:

Ցուկերբերգը նման կարծիք է հայտնել առցանց վաճառքի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Alibaba-ի հիմնադիր Ջեք Մայի հետ զրույցում: «Ոմանք անհանգստանում են, որ մեքենաները կարող են մարդկանց դուրս մղել եւ թողնել առանց աշխատանքի: Սակայն մեքենան դժվար լինի այնպես, ինչպես մարդը, ուստի, ըստ իս, կարիք չկա անհանգստանալ»,- ասել է Ման:

Համակարգիչների դարաշրջանը սկսվում է 20-րդ դարի 40-այկան թթ. Ըստ Ցուկերբերգի գաղափարի՝ այդ ընթացքում փոխվել է 5 սերունդ: