Ստամբուլի Բեյօղլուի շրջանի Իսթիքլալ պողատային կից փողոցում մարտի 19-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Իսթիքլալ պողոտային կից փողոցում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն։ Բացի 5 մահացածներից, կան նաեւ 36 վիրավորներ, որոնցից 2-ը երեխաներ են։
Որոշ տեղեկություններով մահապարտ-ահաբեկիչը «Իսլամական պետության» անդամ է։




























