Վերջին շաբաթներին նավթի գների վերականգնումը կարող է անկայուն լինել: Այս մասին ասված է ՌԴ ԿԲ հայտարարության մեջ: Չնայած ֆինանսական շուկայում որոշակի կայունությանը՝ ԿԲ-ն գնաճի ռիսկեր է տեսնում, որոնց պատճառով որոշել է պահպանել առանցքային դրույքը տարեկան 11 տոկոսի սահմաններում:
Նավթային շուկայում պահպանվում է առաջարկի ավելցուկը Չինաստանի տնտեսության աճի դանդաղելու եւ Իրանից մատակարարումների աճի ֆոնին: Այդ պատճառով նավթի գների վերականգնումը կարող է անկայուն լինել, կարծում է ՌԴ ԿԲ-ն: Դա հաշվի առնելով Ռուսաստանի բանկը 2016թ. նավթի միջին գինը հաշվարկել է բարելի դիմաց 30 դոլարով:





























