Ռուսաստանի ԱԻՆ կայքում հրապարակվել է Դուբայ-Դոնի Ռոստով չվերթն իրականացնող օդանավի վթարի զոհերի ճշգրտված ցուցակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱԻՆ վերջին տեղեկություններով՝ օդանավում եղել է 62 մարդ, որոնցից 7-ը՝ անձնակազմի անդամներ: 55 ուղեւորներից 11-ը օտարերկրացիներ են եղել. 8-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ, 2-ը՝ Հնդկաստանի քաղաքացիներ եւ մեկ Ուզբեկստանի քաղաքացի: Անձնակազմի անդամներից 6-ը օտարերկրացի են եղել, մեկը՝ ռուսաստանցի:
Հիշեցնենք, որ Դուբայ-Դոնի Ռոստով չվերթն իրականացնող ուղեւորատար Boeing 737-800 օդանավը վթարվել էր Դոնի Ռոստովի օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Օդանավը վայր էր ընկել ձախ թռիչքուղու վրա վատ տեսանելիության պայմաններում: Քննչական կոմիտեն դիտարկում է վթարի 3 վարկած՝ տեխնիկական անսարքություն, բարդ եղանակային պայմաններ եւ անձնակազմի սխալ:





























