Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գագաթաժողովի ընթացքում թուրքական պատվիրակության հետաքրքրության կենտրոնում է հայտնվել աֆրիկյան Սվազիլենդի կիսամերկ թագավորը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի գագաթաժողովի անցկացման սրահում, Սվազիլենդի պատվիրակությունն, իր կիսամերկ թագավոր Մսվաթիի հետ, որոշ ժամանակ հայտնվել է թուրքակական պատվիրակության զարմացած հայացքների ներքո: Առավել արտահայտիչ է եղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի զարմանքից քար կտրած դեմքի արտահայտությունը:
Սվազիլենդը համարվում է Աֆրիկայի ամենից աղքատ երկրներից մեկը, որի բնակչությունը կազմում է 1 մլն 200 հազար: 42-ամյա թագավորն այդ երկիրը կառավարում է 1982-ից:





























