Նոր մոդելի iPhone-ների թողարկումը հազիվ թե Apple-ին օգնի լրջորեն ազդել սմարթֆոնների վաճառքի գլոբալ անկման վրա եւ զգալի աջակցություն չի ունենա բաղադրիչներ արտադրող ճապոնական ընկերություններին: Այս մասին գրել է Nikkei պարբերականը՝ վկայակոչելով Goldman Sachs Japan-ի վերլուծաբաններին:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ Apple-ի նոր սմարթֆոնի վաճառքի տարեկան ծավալները կկազմեն շուրջ 12 մլն հատ. iPhone-ի բոլոր մոդելների վաճառքի ծավալների շուրջ 5%-ը: Նրանց կարծիքով, այս ծավալը կազդի ընկերության սմարթֆոնների շուկայի անկման ընդհանուր միտման վրա:
iPhone-ի համար բաղադրիչներ արտադրող ճապոնական ընկերությունների համար սա նշանակում է, որ նրանց արտադրության ծավալները նույնպես չեն աճի:
Apple-ը կարող է iPhone սմարթֆոնի նոր տարբերակը ներկայացնել մարտի 21-ին: Ակնկալվում է, որ կներկայացվի 4 մատնաչափանոց iPhone 5SE մոդելը: Եթե սարքը iPhone 6s-ից եւ iPhone 6S Plus-ից փոքր լինի, այն նաեւ ավելի էժան կլինի, ինչն ամերիկյան կորպորացիային թույլ կտա ավելի արդյունավետ մրցակցել այնպիսի շուկաներում, ինչպիսիք են Չինաստանն ու Հնդկաստանը:





























