Ամերիկյան Apple ընկերությունը հաղորդել է փոքրիկ iPhone-ների արտադրությանը վերադառնալու ծրագրերի մասին: Նոր գաջեթների շնորհանդեսը կկայանա մարտի 21-ին:
Ենթադրվում է, որ կներկայացվի 4 մատնաչափանոց iPhone 5se սմարթֆոնը: 9to5Mac պարբերականը հավաստում է, որ iPhone 5se-ը շատ նման կլինի iPhone 5s-ին: Իսկ ահա iPhone 7-ի եւ iPhone 7 Plus-ի շնորհանդեսն ակնկալվում է միայն սեպտեմբերին:
Նոր սերնդի Apple Watch 2 ժամացույցը շուկայում կհայտնվի ներկառուցված տեսախցիկով, քնի վերլուծության գործառույթով եւ ֆիզիկական վիճակին հետեւելու համար սենսորներով: Նոր Apple Watch-ի առանձնահատկությունն առանց սմարթֆոնի աշխատելու հնարավորությունը կլինի:
Ըստ «Իզվեստիա»-ի, iPad Air 3-ն էլ 9.7 մատնաչափանոց էկրան կունենա, ավելի մեծ տարողությամբ մարտկոց, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն:





























