Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Սումեյե Էրդողանը մարտի 20-ին նշանադրվել Սելչուք Բայրաքթարի հետ։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ զույգերի նշանադրությունը տեղի է ունեցել Ստամբուլի Թարաբիայի պալատում։
36-ամյա Սելչուք Բայրաքթարը անօդաչու թռչող սարքերի գծով դոկտորական է պաշպանել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, որից հետո Թուրքիայում իրականացնում է տեղական անօդաչու թռչող սարքերի ստեղծման խոշոր ծրագիր պետության հովանավորությամբ։
Թուրքիայում հասարակությանը զարմացրել է այն հանգամանքը, որ վեջին մի քանի օրում 2 պայթյունների հետեւանքով մահացած 39 քաղաքացու համար Թուրքիայում սուգ է, իսկ Էրդողանը նշանադրում է աղջկան։




























