Ucom ընկերությունը կպահպանի շահավետ ռոումինգային սակագները, որոնք սահմանել էր Orange Armenia-ն։ Այս մասին մարտի 21-ին լրագրողներին ասաց Ucom-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։

«Մենք առաջնորդվում ենք արտասահման մատչելի սակագնով զանգեր կատարելու հնարավորությամբ, հատկապես այն երկրներ, որտեղ խոշոր հայկական համայնքներ կան։ Շարունակում ենք աշխատել զանգերի հասանելիություն ապահովելու եւ նոր առաջարկների ուղղությամբ, իսկ մոտ ապագայում կընդլայնենք մեր ռոումինգի աշխարհագրությունը»,- նշեց Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսի 22-ին Orange Armenia-ն (ֆրանսիական Orange հեռահաղորդակցային խմբի մի մաս) հայտարարել է հայկական շուկայից հեռանալու մասին: Որպես պատճառ ընկերությունը նշել է հեռանկարի բացակայությունը: Եկամուտների ներկա մակարդակի պայմաններում ընկերությունը չէր տեսնում տեխնոլոգիական զարգացման հնարավորություններ: Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք է բերել հայկական Ucom ընկերությունը: