«Արցախ» ստուդիայի «Թալիշներ. պարտադրված ճակատագիր» եւ «Ադրբեջան. վառոդի տակառին» ֆիլմերը մարտի 20-ին ներկայացվել են Կիեւի թալիշ համայնքի ուշադրությանը:
Վավերագրական ֆիլմերի «Արցախ» ստուդիայից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքվածները բարձր են գնահատել Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների խնդիրների վերհանմանն ուղղված ջանքերը: Ֆիլմերի դիտումից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:
Նշենք, որ տնտեսական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանում թափ են հավաքում ազգային շարժումները, որոնք մինչ այդ զսպված դիրքորոշում էին դրսեւորում իշխանությունների հանդեպ: Կենտրոնական իշխանության թուլացումը Ադրբեջանում ապրող էթնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության բարձրացման հիմք է ստեղծում: Այժմ այդ շարժումներն իրական մի ուժի են վերածվում՝ ուժ, որ ունակ է արագացնել Ադրբեջանի փլուզումը:











