Ucom Ինտերնետային օպերատորը շարունակելու է Orange Armenia–ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումները: Այս մասին մարտի 21-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ucom-ի մարքեթինգի ու հաղորդակցության հարցերով տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Նրա խոսքով Orange – հիմնադրամի հայաստանյան բաժանմունքը կվերափոխվի Ucom հիմնադրամի ու կշարունակի երիտասարդների ու երեխաների զարգացման ծրագրերը, նաեւ սոցիալական մյուս նախագծերը: Բացի ամենայնից, Ucom -ը կշարունակի աջակցել Հայաստանի համակարգչային խաղերի մշակողների Open Game մրցույթին, որը Orange –ը հովանավորում էր 2010-ից սկսած ( մրցույթի կազմակերպիչը Հայաստանի Այ Թի ձեռնարկությունների միությունն է (UITE)):

Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսի 22-ին Orange Armenia-ն (ֆրանսիական Orange հեռահաղորդակցային խմբի մի մաս) հայտարարել է հայկական շուկայից հեռանալու մասին: Որպես պատճառ ընկերությունը նշել է հեռանկարի բացակայությունը: Եկամուտների ներկա մակարդակի պայմաններում ընկերությունը չէր տեսնում տեխնոլոգիական զարգացման հնարավորություններ: Ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք է բերել հայկական Ucom ընկերությունը: