Ադրբեջանի մայրաքաղաքի նավթահորերից մեկում արտանետում է տեղի ունեցել։
Սեպտեմբերի 20-ին Բաքվի Սաբունչինսկի շրջանում՝ Բալախանսկի նավթագազային ընկերությանը պատկանող նավթահորում, ջրի եւ գազի խառնուրդի արտանետում է տեղի ունեցել։ Միջադեպի ժամանակ հրդեհ չի բռնկվել։ Դեպքի վայր ժամանած հրշեջները հերթապահություն են սահմանել։
Արտանետումը կանգնեցվել է միայն սեպտեմբերի 21-ին։




























