Ամերիկյան Apple կորպորացիան ներկայացրել է 4 մատնաչափանոց iPhone SE սմարթֆոնը:
Նոր սարքն արտաքինից գրեթե չի տարբերվում iPhone 5s-ից: Այն iPhone 6s-ին նման A9 պրոցեսոր ունի: Սմարթֆոնն առաջարկվում է «վարդագույն ոսկե» գույնով:
Ըստ Gazeta-ի, 16 ԳԲ հիշողությամբ սմարթֆոնի գինը մեկնարկում է 399 դոլարից, 64 ԳԲ հիշողությամբ սարքն էլ արժե 499 դոլար:
iPhone SE սմարթֆոնի նախնական պատվերները կընդունվեն մարտի 24-ից, իսկ վաճառքի կհանվի մարտի 31-ից:




























