Աշտարակում մարտի 8-ին կնոջ են կողոպտել: Ինչպես հաղորդում է ոստիկանությունը՝ 21-ամյա Գրիգոր Դավիդյանը մի կնոջից պայուսակ է գողացել ու փախել:

«Աստիճաններով բարձրանում էի, պայուսակս խլեց ու փախավ»,- պատմել է Ոստիկանություն դիմած կինը:

Գրիգոր Դավիդյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

«Խմած եմ եղել, դեղի տակ եմ եղել, հանդիպել եմ, ձեռքին պայուսակ է եղել, վերցրել եմ ու փախել»,- ասել է նա:

Հարուցվել է քրեական գործ: