Բրյուսելի օդանավակայանում որոտացած 2 պայթյուններից մի քանի մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Բելգիայի դաշնային ոստիկանության մամուլի քարտուղարը, փոխանցում է NBC News-ը։

Նախնական տեղեկություններով՝ պայթյունները հնչել են թռիչքի սրահում՝ American Airlines ավիաընկերության սպասասեղանի մոտ։ Բոլոր չվերթները չեղարկվել են, օդանավակայանը փակ է։

Կադրերում երեւում է, որ օդանավակայանը լրջորեն վնասվել է։