Բրյուսելի օդանավակայանում պայթյուններից հետո քաղաքում դադարեցվել է օդանավակայանի ուղղությամբ գնացքների երթեւեկությունը։ Օդանավակայանի բոլոր չվերթներն իրականացվելու են Գենթի պահեստային օդանավակայանից, հայտնում է Le Figaro-ն։
Բելգիայի ՆԳ նախարար Ժան Ժամբոնը Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ մեղադրվող Սալեհ Աբդեսլամի կալանքից հետո հայտարարել էր, որ ահաբեկիչները վրեժ են լուծելու Բելգիայից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից 11 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավոր են։ Պայթյունները հնչել են թռիչքի սրահում՝ American Airlines ավիաընկերության սպասասեղանի մոտ։ Բոլոր չվերթները չեղարկվել են, օդանավակայանը փակ է։
Բրյուսելի օդանավակայանում կասկածներ կան, որ կատարվածը ահաբեկչություն է





























