Համացանցում Դոնի Ռոստովում Boeing 737-800-ի կործանման նոր ամբողջական տեսանյութ է հայտնվել, հայտնում է Privet-Rostov-ը։

Միաժամանակ տեսանյութի իսկությունը դեռ չի հաստատվել։ Կադրում երեւում է, որ օդանավը կտրուկ ընկնում է, իսկ հետո հզոր պայթյուն է հնչում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Դուբայ-Դոնի Ռոստով չվերթն իրականացնող օդանավը կարող էծ կործանվել բարձրության ղեկի անսարքության պատճառով։

Հիշեցնենք, որ FlyDubai ավիաընկերության օդանավը կործանվել էր մարտի 19-ին։ Օդանավում եղել է 62 մարդ, որոնք բոլորը զոհվել են։