Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանում դաշնային ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում որոտացած պայթյունների պատճառով։ Այս մասին հայտնել են Գերմանիայի իրավապահ մարմինները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում խստացված հսկողություն է իրականացնում 2.5 հազար ոստիկան։